|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Արցախի Մարտունու շրջանում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների խմբին հետապնդել է հակառակորդի ԱԹՍ-ը: Այս մասին ասել է Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը:
«Մենք Մարտունու շրջանում իրականացնում էինք մեր մասնագիտական պարտականությունները: Մտել էինք տներից մեկը, որն առավել շատ էր տուժել հակառակորդի գործողություններից ու տան անդամներից մեկը պատմեց, որ կորցրել է իր հարսին, աղջիկը հիվանդանոցում է, թոռն է վիրավոր: Դրանից հետո որոշեցինք դուրս գալ ու հաջորդ տուն մտնելուց առաջ, մեր օպերատորներից մեկը գոռաց, որ կամիկաձեի ձայն է լսում: Մեզ ուղեկցողներից մեկն էլ ասաց, որ ԱԹՍ է ու մեզ անմիջապես հորդորեցին գնալ այդտեղից, չկանգնել մեքենաների կողքին: Մենք վազում էինք ու պատսպարվեցինք քաղաքացիներից մեկի տանը»,- պատմեց Անին:
Լիլիթ Դեմուրյան
Տեսանյութը՝ tert.am-ի