ՀՅԴ կամավորականները հայտարարություն են տարածել․
Սիրելի՛ հայրենակիցներ, զինակիցներ։
ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի հիման վրա գործող Կամավորական շարժման անունից կոչ ենք անում այս վճռական պահին, երբ Հայրենիքի կրկին գտնվում է վտանգի մեջ, երբ թշնամին նոր հարձակում է սկսել ճակատի ողջ երկայնքով, համախմբվել, մեկտեղել բոլոր ուժերը, կանգնել Հայրենիքի պաշտպանության ճակատում, լինել մեր Երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության Բանակի կողքին։ Կոչ ենք անում, հարկ եղած դեպքում կատարել կամավորական աշխատանք, յուրաքանչյուրս իր կարողությունների շրջանակում, առանց ինքնագործունեության ենթարկվել պատասխանատուների հրահանգներին:
Ապրիլյան պատերազմից հետո ձևավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։
Այս վճռական պահին, երբ թշնամին հերթական փորձն է անում հարվածել մեր Ազատամարտի հաղթական արդյունք Արցախի հանրապետությանը, յուրաքանչյուրիս պարտքն է դառնալ կամավոր և մեր երկրի պաշտպան։ Յուրաքանչյուրս մեր մասնագիտական, երբեմն ոչ մասնագիտական կարողություններով կարող ենք աջակցել, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներով դիմակայենք ագրեսիվ հակառակորդին:
Ինչպես 2016 թվականի ապրիլյան օրերին, այնպես էլ այսօր ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ:
Կամավորական շարժման անդամներն արդեն կազմ պատրաստ են, կատարելու մեր երկրի ռազմական ղեկավարության հրահանգները։
Մեզ կարող են միանալ բոլորը, կամավորագրվելով մեր երկրի պաշտպանությանը։ Կարող եք դիմել մեզ ներկայանալով Երեւան, Հանրապետության 30 հասցեով կամ զանգահարել 521502 հեռախոսահամարով։
<> ՀԿ կամավորների հավաքը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 12:30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ:
<> Հասարակական կազմակերպություն: