կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 20:58
Քաղաքական

Ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն. Բ. Եսայանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն. Բ. Եսայանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին հրապարակումները՝ վերելակային խոստումների, իր նախկին խորհրդականի միջոցով ընթացող գաղտնի բանակցությունների մասին ոչ թե ապատեղեկատվություն է որակում, այլ «կոնֆիդենցիալ» (գաղտնի, խորհրդապահական) տեղեկատվության հրապարակում։ Այսինքն այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, բայց կողմերը պայմանավորվել էին այն գաղտնի՞ պահեին իրենց ժողովուրդներից։ Ի՞նչ է սա, եթե ոչ ՀՅԴ և այլ ընդդիմադիր կուսակցությունների վատագույն նախազգուշացումների հաստատում, ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն սեփական ժողովրդի դեմ, և ի վերջո՝ ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ։
 
Կարևոր էլ չէ, թե Ալիևին վարկաբեկող ի՞նչ «գաղտնի» տեղեկատվություն կա Նիկոլի ձեռքին, ինքը փաստորեն հաստատում է ադրբեջանական «տեղեկատվական արտահոսքի» իսկությունը։
 
Հ.Գ. Նիկոլի աջակիցներ, էս հարցում բոլորդ եք մեղսակից համարվելու, եթե շարունակեք Հայաստանը քանդողներին ամեն գնով օժանդակել ու արդարացնել»: