|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ-ը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումը սկսել հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք պատրաստ ենք պատվաստանյութը տարածել շատ անվտանգ եւ արդյունավետ ձեւով: Մենք կարող ենք սկսել հոկտեմբերին, կարծում եմ՝ հոկտեմբերի կեսերից սկսած, կարող է փոքր-ինչ ավելի ուշ»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ պատրաստ է պատվաստանյութի մինչեւ 100 մլն չափաբաժին տրամադրել մինչեւ 2020 թվականի վերջը: