կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-16 15:50
Քաղաքական

Տեղի ունեցավ «Հայրենիք»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ-ի հերթական աշխատանքային հանդիպումը

«Հայրենիք» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ-ի մարտավարական գործընկերությունը շարունակվում է. «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում կայացավ եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցում էին Արթուր Գրիգորյանն ու Հրաչ Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը. հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն էր, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:

Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաեւ ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին։