Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռեփեր Տիմատին (Տիմուր Յունուսովը) և մոդել Անաստասիա Վոլկոնսկայա-Ռեշետովան բաժանվել են 6 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին Ռեշետովան գրել է «Ինստագրամի» իր էջում։
«Որքան էլ սա ցավոտ լինի ձեզ և մեր հարազատների համար, այս տարին ծանր փորձության տարի էր շատերի համար, սակայն մեր միությունը դրան չդիմացավ։ Մենք այլևս մի ամբողջություն չենք, ամուսին ու կին չենք, չենք ապրում միասին»,- նշել է մոդելը և հավելել, որ միասին անցկացրած վեց տարին հիասքանչ է եղել։
Ռեշետովան հայտնել է, որ իրենք եղել են լավագույն ընկերներ, սիրեկաններ, գործընկերներ։
«Այս հարաբերությունները շատ բազմաբովանդակ են եղել, լեցուն և էմոցիոնալ։ Այս կյանքում չկա ոչինչ, որ հավերժ է, ամեն բան մի օր վերջանում է։ Ես փոխվել եմ, և իմ հայացքները կյանքի նկատմամբ՝ նույնպես։ Կեղտոտ խոսակցություններից խոսափելու համար նշեմ, որ այս ամենում այլ մարդկանց դերակատարություն չկա։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի հետագայում, սակայն այժմ իմ ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղությամբ։ Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կհաջողվի վերածել ծնողական իդեալական տանդեմի մեր որդու՝ Ռատմիրի համար։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, քո սիրո և անսահման աջակցության համար, այն բանի համար, որ 18-ամյա հիմարիկ աղջկանից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսին հիմա եմ։ Ներիր ինձ նախկինում եղածի համար, ես քեզ խոստանում եմ դաստիարակել մեր որդուն՝ լցված սիրով իր հոր հանդեպ»,- գրել է Անաստասիան։
Մեկնաբանություններում Տիմատին «սրտիկ» էմոջի է դրել։
Տիմատիի և Անաստասիայի երեխան՝ Ռատմիրը, ծնվել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին։