|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ միջազգային ավիահաղորդակցությունը 8 երկրի հետ, Ռուսաստանը դրանց թվում չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Չինաստանի իշխանությունները մարտի 23-ից որոշում են ընդունել Պեկին ժամանող բոլոր միջազգային չվերթերը վերաուղղորդել երկրի այլ քաղաքներ:
«Սեպտեմբերի 3-ից սկսած՝ կվերսկսվեն դեպի Պեկին 9 չվերթեր՝ Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից, Հունաստանից, Դանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից եւ Կանադայից»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ այդ երկրներից են հայտնաբերվել COVID-19-ի ամենաքիչ բերովի դեպքերը: Առաջին միջազգային չվերթը, որը կժամանի Պեկին, կլինի Կամբոջայի Պնոմպեն մայրաքաղաքից: