|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ազգային գաղափարախոսության մասին.
Հայ ժողովուրդն ունի մեկ Հայրենիք՝ Հայկական լեռնաշխարհը, որի տարբեր մասերը բռնազավթել են այլ պետություններ: Հետևաբար հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը Հայրենիքի կորցրած տարածքների ազատագրումն է: Հայ ժողովուրդը, եթե կամենում է գոյատևել, պարտավոր է ազգի, հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները դարձնել ազգային դաստիարակության առանցք: Հրաժարումն այդ գաղափարների քարոզչությունից համազոր է ինքնասպանության:
Ժողովուրդը պետք է նույնանա իր հայրենիքի հետ: Անկախ հայրենիքը և պետականությունը պետք է լինեն յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարը: Հայը Հայրենիքից կտրվելը պետք է համարի ողբերգություն: Ապրում և գոյատևում են այն ժողովուրդները, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար: Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես հայի, կործանման սկիզբը»։