Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավելի քան 40 հազար գերմանացի զբոսաշրջիկներ պետք է գալիք շաբաթ լքեն Բալեարյան կղզիները և Իսպանիայի այլ տարածքները՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ Իսպանիան հեռացվել է զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկից՝ COVID-19- ի դեպքերի աճի պատճառով: Ներկայումս Գերմանիայի քաղաքացիներին թույլատրվում է այցելել միայն Կանարյան կղզիներ:
Իսպանիայից ժամանած բոլոր անձինք կորոնավիրուսի թեստ կանցնեն և կինքնամեկուսացվեն՝ մինչև թեստի արդյունքների հայտնի դառնալը։
Ըստ աղբյուրի, այժմ գերմանական տուրօպերատորները չեղյալ են հայտարարել իրենց թռիչքային ծրագրերը դեպի Իսպանիա: Այստեղ մնացած զբոսաշրջիկները պետք է շտապ վերադառնան հայրենիք: