|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Չինաստանի հետ առևտրային բանակցությունները կորոնավիրուսի պատճառով. մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Ես հետաձգել եմ Չինաստանի հետ բանակցությունները: Գիտե՞ք ինչու։ Ես հիմա չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ՝ հաշվի առնելով այն, ինչ նրանք արել են այս երկրին և աշխարհին: Ես հիմա չեմ ցանկանում խոսել Չինաստանի հետ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Դրանից առաջ Թրամփը խնդիրներ էր խոստացել ամերիկյան ընկերություններին՝ Չինաստանի հետ աշխատելու պարագայում: