Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42056-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 5748 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 188567, վերջին մեկ օրում կատարվել է 1906 թեստավորում։
Վերջին տվյալներով ապաքինվել է 35226 անձ` վերջին մեկ օրում 244 անձ:
Ընդհանուր առմամբ 833 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 5-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 249 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1082-ի։