Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում: Այդ մասին գոստոսի 6-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը Բեյրութ կուղարկի հինգ ինքնաթիռ՝ աերոմոբիլային հոսպիտալով, բժիշկներով, «Ցենտրոսպաս» աԷրոմոբիլային ջոկատի փրկարարներով եւ Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայով՝ COVID-19-ի հայտնաբերման համար:
«Ավարտվում է բուժսարքավորման տեղակայումը շարժական հոսպիտալում»,-ասել է գործակալության զրուցակիցը: «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալը հանդերձված է վերականգնողական, վիրահատական, խորհրդատվական եւ ախտորոշման բլոկներով, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն եւ էլեկտրասրտագրության բլոկներով:
Բացի այդ, այն ունի արյան լաբորատորիա: Հոսպիտալը նախատեսված է 50 տեղի համար եւ կարող է ինքնավար ռեժիմով գործել 14 օր: Նաեւ նրանում կարող է բացվել ինտենսիվ թերապիայի բլոկ՝ վեցից տասը մահճակալի համար: Աերոմոբիլային հոսպիտալի բժիշկները սարքավորման եւ տեխնիկական անձնակազմի վայէջքից արդեն 30-40 րոպե հետո կարող են ձեռնամուխ լինել տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն: Հոսպիտալի լիամասշտաբ գործունեությունը կարող է ծավալվել 50-60 րոպե անց: