|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման անհրաժեշտությունը, սփյուռքահայերի, ինչպես նաև տարբեր պետություններից ժամանած այլազգի երիտասարդների շփումը Հայաստանի պաշտպանական ոլորտի հետ՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ տարբեր վարչությունների պատասխանատուները ներկայացրել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերի զարգացումները, հայկական զինված ուժերի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը:
Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայկական բանակը մարտունակ է, ունի պատրաստության բարձր մակարդակ և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով վերահսկվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից: