Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեքշաբթի հուլիսի 21-ին, Սիրիայի խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնաժողովը հրապարակեց Սիրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ նստաշրջանի՝ 2020-ի ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները։
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվեցին երեք սիրիահայեր. Հալեպից՝ ազգային թեկնածու Ժիրայր Րեիսյանը եւ Բաաս կուսակցության թեկնածու իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ անկախ թեկնածու դոկտ. Նորա Արիսյանը։
Սիրիայի խորհրդարանի 250 աթոռների համար մրցում էին Սիրիայի բոլոր նահանգներից 1656 թեկնածուներ, որոնցից 200-ը՝ կին։
Դատական բարձրագույն հանձնաժողովի նախագահ Սամեր Զմրիքը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ քվեարկության է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող 6.224.687 քաղաքացի, մասնակցության տոկոսն է՝ 33, 17%:
Հիշենք, որ Սիրիայի խորհրդարանի կազմավորումից՝ 1928-ից մինչ 2020 թվականը, խորհրդարանի մաս են կազմել 24 հայ պատգամավորներ։
Մեկից ավելի անգամներ խորհրդարանի պատգամավոր են ընտրվել միաժամանակ երեք կամ չորս թեկնածուներ։ Վերջին անգամ` 1947-1949 շրջանում, Սիրիայի խորհրդարանի մաս են կազմել չորս հայ պատգամավորներ (1 Դամասկոս, 3 Հալեպ)։
Հետագա տարիներին մեկ կամ երկու հայ են մաս կազմել խորհրդարանին։
Սիրիայի տագնապալի այս փուլում՝ 2020-ին, միաժամանակ երեք հայ պատգամավորներ են մաս կազմում Սիրիայի խորհրդարանին, արժանանալով ժողովրդի քվեների նկատառելի տոկոսին։
Ավելացնենո, որ Սիրիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամավորը հանդիսացել է դոկտ․ Նորա Արիսյանը (2016-2020)։ Խորհրդարանական այս ընտրություններով առաջին անգամ Սիրիայի խորհրդարանի մաս են կազմում երկու հայ կին պատգամավորներ։
Աղբյուրը՝ Սիրիայի «Գանձասար» պարբերական