|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Zoom-ով հանդիպում է ունեցել իր աջակիցների ու համակիրների հետ և ըստ էության ազդարարել քաղաքական ակտիվ հայտի մասին։ «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է նա իր համակիրներին ու հավելել. «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։
Քննարկվել են հարցեր ներքին և արտաքին քաղաքականությունից, արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական։ «Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում»,- ասել է նա ու խոստացել այդ մասին առաջիկայում խոսել»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: