կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 12:04
Աշխարհ

Բոլիվիայի նախագահի ժպ-ն կորոնավիրուսով է վարակվել

Բոլիվիայի նախագահի ժպ-ն կորոնավիրուսով է վարակվել

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը կորոնավիրուսով է վարակվել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

Այս առնչությամբ Անյեսը թվիթերի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշել է. «Հաշվի առնելով, որ վերջին շաբաթվա ընթացքում իմ թիմի շատ անդամների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ես թեստավորվեցի, որի արդյունքը ևս դրական է», ու հավելել՝ երկու շաբաթով կմեկուսանա, մինչև որ կրկին կթեստավորվի:

Նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ դեռևս իրեն լավ է զգում, և իր պարտականությունները կշարունակի հեռավար եղանակով իրականացնել: