|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 200-ով եւ գերազանցել 11,9 հազարը: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է 2 637, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 245 688-ի»,- մեջբերում է նրա խոսքը ISNA գործակալությունը: «Անցած 24 ժամում Իանում մահացել է 200 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 11 931-ի»,- հավելել է Լարին: