Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճապոնիայի Կյուսյու հարավ - արեւմտյան կղզու այն բնակիչների թիվն, ովքեր տեղատարափ անձրեւների պատճառով տարահանման հանձնարականներ են ստացել, աճել Է մինչեւ 1,28 միլիոն: Հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը՚ գրում է ՏԱՍՍ-ը:
Կյուսյուում անձրեւները շարունակվում են արդեն երրորդ օրը շարունակ: Այնտեղ որոշ շրջաններում վերջին օրը տեղացել է ավելի քան 200 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի ընդգրկուն վարարումների եւ բնակելի տների ջրածածկման: Տարերքի հետեւանքներից ամենից շատ տուժել է Կումամուտոյի պերֆեկտուրան:
Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարությունը հուլիսի 7-ին կարգադրել է 100 հազար մթերային հավաքանի ուղարկել Կյույսու տեղի բնակիչների օգնության համար: Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հետեւանքները հանգեցրել են 52 մարդու մահվան, 14-ը համարվում է անհայտ կորած: Առանց լոույսի են մնում շուրջ 6 հազար տուն, ինչպես նաեւ 22 հիվանդանոցներ: