Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դատավոր Վահագն Մելիքյանի մասին այսօրվա հրապարակման վերաբերյալ տարածել է հերքման տեքստ, որում մասնավորապես, ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը», չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր եւ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից եւ միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»։