Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի դատական իշխանությունները Ինտերպոլից պահանջում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներառել միջազգայնորեն հետախուզվողղներ ցուցակում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար. հայտնում է РИА Новости- ն՝ վկայակոչելով Mehr գործակալությանը:
«Հնարավոր եղավ նույնականացնել 36 մարդու, ովքեր ներգրավված էին Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը և մասնակցել են նախապատրաստմանը, որոնց թվում կան ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքական և ռազմական գործիչներ», - ասում է Թեհրանի դատախազ Ալի Մեհրը:
Ըստ նրա՝ Իրանի դատական իշխանությունները բանաձև են ընդունել՝ նրանց պատասխանատվության ենթարկելու և «Ինտերպոլի» միջոցով կարմիր կարգավիճակով հետախուզու հայտարարելու մասին, ինչը ենթադրում է, որ ամբողջ աշխարհում իրավապահ ուժերը կհեշտացնեն հայցվող կասկածյալի որոնումն ու ձերբակալումը:
Դատախազը հավելեց, որ այդ անձինք մեղադրվում են «սպանության» և «ահաբեկչության» մեջ. Ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Բաղդադում Սուլեյմանին վերացնելու գործողություն էր իրականացրել: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային գրոհներ էր սկսել իրաքյան ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: