Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ դրություն հայտարարելու օրվանից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74:
Դիմում-բողոքներից բացի, Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։
Այդ հարցերի առնչությամբ բողոքների քննարկումը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար և խնդրահարույց:
Ստորև ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում առկա խոչընդոտները, իսկ մյուս խնդիրներին անդարդաձ կկատարվի Մարդու իրավունքների պաշտպանի մյուս հայտարարություններով։
Հարցը դրական լուծում է ստացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի միջամտությամբ:
Հաշմանդամություն ունեցող անձի և առհասարակ՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող:
Պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրներն այլ իրավունքներից բացի, առաջնահերթ խաթարում են մարդու առողջության պահպանման իրավունքը, որ երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Պետությունը պետք է բոլոր գործընթացները կազմակերպի մարդու համար հնարավոր բարենպաստ լուծումներով, հնարավոր կարճ ժամկետներում, իսկ պետության հսկողությունը դրա նկատմամբ պետք է լինի արդյունավետ: Նշված խնդիրների լուծումների կարևոր ուղղություններից Մարդու իրավունքների պաշտպանը համարում է բուժանձնակազմերի աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շարունակական բարձրացումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը յուրաքանչյուր անհատական բողոքով արձագանքն իրականացնում է պետական համապատասխան մարմնի կամ բուժհաստատության, ինչպես նաև անհրաժեշտ դեպքերում նաև ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս արդյունավետ աջակցություն ցուցաբերել անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի հարցերում հաշմանդամություն ունեցող կոնկրետ անձի, ինչպես նաև համակարգային առումով պետությանը խնդիրների լուծմանը:
Համակարգային մակարդակում Պաշտպանն իրականացնում է նշված բոլոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումներ, ներկայացնում օրենսդրական առաջարկներ և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված խնդիրները բնույթով համակարգային են և Պաշտպանի կողմից բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։