կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-27 11:10
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 12 մահ

Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. կա 12 մահ

Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108, վերջին մեկ օրում 2062 նոր թեստ:

Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ, պակասել է`112-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ:

Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է: