կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 11:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Երևանի ավագանու նիստը

Այսօր՝ հունիսի 24-ին, տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու նիստը. օրակարգում ընդգրկված է 22 հարց:

Ստորեւ ներկայացնում ենք օրակարգի հարցերը.

1. Երեւանի ավագանու 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երեւան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2019 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները եւ Երեւանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին:

3. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին:

4. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու եւ պահպանման համար վճարների չափը սահմանելու մասին:

5. Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին:

6. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

9. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

11. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

12. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

13. Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

14. Երեւանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին:

15. Երեւան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը եւ չափորոշիչները սահմանելու մասին:

16. Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N45-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

17. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

18. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N182-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

19. Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

20. 2020 թվականի տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին:

21. Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

22. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.