կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 17:29
Արցախ

Արցախի ԱԺ-ում ուժային կառույցների պատասխանատուները ներկայացրել են 2019թ. բյուջեի կատարողականները

Արցախի ԱԺ-ում ուժային կառույցների պատասխանատուները ներկայացրել են 2019թ. բյուջեի կատարողականները

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Սեյրան Հայրապետյանը եւ Արթուր Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուները: