Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Չի ստացվի մեզ լռեցնել, մենք միանշանակ հաստատում ենք, որ այս Կառավարությունը պետք է հեռանա: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Այսօր երկիրը էս վիճակում, իրենք դավաճանեցին իրենց սզբունքները, դավաճանեցին հենց ժողովրդին, այստեղ խնդիրը նրանում չէ, որ շինծու թղթերով փորձում են մեզ լռեցնել եւ ականատես ենք, որ խոշորագույն ընդդիմադիր ուժին փորձում են վախեցնեն, չի ստացվելու, մարդիկ են մահանում: Թող փորձեն դուխով գնան Ալիեւի հետ լիֆտում խոսեն, ոչ թե ժողովրդի հետ: Այստեղ հիմա նախապատրաստվում են ուժային գործողություններ եւ բոլոր զարգացումների համար պատասխանատվությունը կրում է իշխանությունը, բոլոր ֆրոնտերով վարի եք տալիս, ուշքի եկեք»,-ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ ավելացրեց, որ ԱԱԾ-ի մոտ կազմակերպված հավաք տեղի չի ունենում, պարզապես իրենց համակիրները ինքնաբուխ հավաքվում են, քանի որ տեղեկացվել են, որ Ծառուկյանին ԱԱԾ են կանչել:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել: