Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 8-ի հրամանագրով Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ. 14 հունվարի, ԼՂՀ ք.Ստեփանակերտ
Կրթություն
1990-2001թթ. ավարտել է Ստեփանակերտի համար 2 միջնակարգ դպրոցը:
2001-2007թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետում:
2007-2009 թթ. ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրան՝ ստանալով սոցիալական հիգիենա, առողջապահության կազմակերպում և կառավարում մասնագիտություն:
2008-2011թթ. հեռակա ուսանել է Արցախի պետական համալսարանի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում:
Աշխատանքային գործունեություն
2011-2013թթ. ղեկավարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կլինիկական ախտորոշիչ կենտրոնը:
2013-2015թթ. աշխատել է որպես ՀՀ Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականություն և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ:
2015-2016թթ. աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում՝ որպես լաբորատորիայի վարիչ:
2016թ. հոկտեմբեր ամսից մինչ 2017թ. փետրվարը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը:
2017թ. մարտի 6-ից ՀՀ Վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
2018թ. հուլիսի 6-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:
2019թ. մարտի 18-ին ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի առողջապահության կազմակերպում մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: