կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 17:11
Հասարակություն

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ (2019թ. մայիսի 26-ի թիվ 459 – Ա) Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։

Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին Գյումրիում:
2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը և, որպես բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտ, ընդունվել Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիա: 
2006 թվականին վերադառնալով Հայաստան` կրթությունը շարունակել է Երևանի Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: 
2010-ին ընդունվել է Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիա և ստացել բժիշկ-վիրաբույժի բարձրագույն մասնագիտական կրթություն: 
Հովհաննես Հարությունյանը մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայի ՆԳԳՎ կլինակական հոսպիտալում, այնուհետև այլ մասնավոր կլինիկաներում: 
Մասնագիտական վերապատրատում անցնելով Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում «Առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն» մասնագիտությամբ՝ 2016 թվականին վերադարձել է Հայաստան և ղեկավարել Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան»: 
2017-ին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարման ռազմավարություն» դասընթացին և ստացել համապատասխան որակավորում: 
2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: 
2019 թվականի փետրվարից զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը։ 
Ամուսնացած է: