Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ, որը մահացել է մայիսի 24-ին, կորոնավիրուս է հաստատվել:
Այս մասին թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասել է, որ այդ մասին իրեն հայտնել է Բուռնազյանի հարազատներից մեկը:
«Բուռնազյանի մահվանից հետո կասկածներ կային, որ դերասանուհին նաև կորոնավիրուսով է վարակված եղել: Դա հաստատվել է: Նա ուներ այլ հիվանդություններ՝ սրտային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն. մշտապես բուժվում էր: Բուռնազյանը մի քանի ամիս է տանից դուրս չէր գալիս: Մինչև կորոնավիրուսի տարածումը նրա ինքնազգացողությունն արդեն իսկ շատ վատ էր: Հաճախ էր դիմում շտապ օգնությանը»,-նշել է Շահբազյանը:
Նրա խոսքով՝ վիրուսի հաստատվելիս դիահերձում չանելու պարագայում հնարավոր չէ հստակ ասել, թե ինչն է եղել դերասանուհու մահվան պատճառը:
Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում: 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988 թվականից աշխատում էր Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
1997-2005 թվականներին «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում:
Խաղացել է «Խանումի արարքները», «Ազգային գործիչ», «Կարինե», «Պարոն Բաբիկը և ուրիշներ» և մի շարք այլ ներկայացումներում: