կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 11:59
Աշխարհ

Բրիտանիայում սկանդալ է. վարչապետի խորհրդականը խախտել է կարանտինի պահանջները, բայց չի պատժվել

Բրիտանիայում սկանդալ է. վարչապետի խորհրդականը խախտել է կարանտինի պահանջները, բայց չի պատժվել

Մեծ Բրիտանիայում սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է աշխատանքից հեռացնել իր գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը։ 

Մասնավորապես, նշվում է՝ մարտի վերջին Քամինգսը խախտել է կարանտինի ռեժիմը և Լոնդոնից ուղևորվել Դուրհամ, որը գտնվում է ավելի քան 400 կմ հեռավորության վրա: Դոմինիկ Քամինգսի կինն ունեցել է կորոնավիրուսի ախտանշաններ: Պաշտոնյան և նրա կինը որոշել են իրենց 4-ամյա երեխային տանել հարազատների մոտ:

Կորոնավիրուսի վերաբերյալ հերթական ճեպազրույցի ժամանակ Բորիս Ջոնսոնն ասել է, որ իր խորհրդականն «այլընտրանք չի ունեցել և գործել է ողջամիտ և օրինական կերպով»:

Բրիտանական ԶԼՄ-ները մանրամասնել են նաև, որ Քամինգսը կարանտինի ռեժիմը մի քանի անգամ խախտել է նաև ապրիլին: Այս բացահայտումները է՛լ ավելի են սրել կորոնավիրուսի համավարակին Բրիտանիայի արձագանքի շուրջ քննադատությունը: