Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Այդ մասին գրում է РИА Новости-ն։
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», - ասել է Զալկալիանին լրագրողներին:
«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», - հավելել է Զալկալիանին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
Ա. Թորոսյանի այս հայտարարությունը ոչ դիվանագիտական էր որակել Վրաստանի հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: