կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 11:04
Քաղաքական

Սպիտակ տանը պարտավորեցրել են տրամադրել Ուկրաինայի ռազմական օգնության վերաբերյալ նամակագրությունը

Սպիտակ տանը պարտավորեցրել են տրամադրել Ուկրաինայի ռազմական օգնության վերաբերյալ նամակագրությունը

Ամերիկյան դատարանը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից տրամադրել էլեկտրոնային նամակագրությունն Ուկրաինայի ռազմական օգնության վերաբերյալ և, մասնավորապես, դրա դադարեցման հետ կապված. այս մասին հայտնում է Law and Crime պարբերականը։

Նշվում է՝ ըստ դատարանի որոշման, վարչակազմը պարտավոր է տրամադրել Ուկրաինային վերաբերող 20 էլեկտրոնային նամակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցյալ օգոստոսին հայտնի էր դարձել, որ նախագահը հանձնարարել է իրականացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերանայում։ Այդ ընթացքում հատկացումները սառեցվել են։ Ավելի ուշ սառեցված միջոցներն ապաարգելափակվել են, բայց դադարեցման վերաբերյալ Թամփի որոշումը դարձել էր իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում մեղադրական առանցքային կետերից մեկը։