|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մայիսի 8-ին` ժամը 12։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ժայռից առկա է քարաթափման վտանգ։
Փրկարարները համայնքապետի հետ միասին տարհանել են 5 տան 19 բնակիչների, ովքեր ժամանակավորապես կբնակվեն իրենց բարեկամների տանը։
Փրկարարներն ուղղորդված հրման միջոցով իրականացրել են արհեստական քարաթափում,ինչի արդյունքում ընկնելու վտանգ ներկայացնող քարաբեկորները հեռացվել են (մոտ 6 խմ)։