Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջքում գրել է.
«Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:
Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու, փռելու» կոչերով:
Երկիրն ու հասարակությունը սարքել ես հայ-ադրբեջանական սահման: Փողոցում քիթ եք ջարդում, պառլամենտում՝ ծեծուջարդ սարքում:
Այս խուժանության ռեժիսորը դու ես, Նիկոլ:
Դե վայելիր, այսօր դոպինգի կարիք չես ունենա խառնակչության սիրահար, պարոն «աննախադեպ» »:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ շենքում ծեծկռտուք էր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո: Մարուքյանը ամբիոնից ելույթ էր ունենում՝ քննադատելով իշխող խմբակցության պատգամավորներին: Ի պատասխան՝ «Իմ քայլ»-ից ռեպլիկներ էին հնչում, իսկ Միքայելյանի արձագանքից հետո ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իշխող խմբակցության պատգամավորն էլ վեր կացավ տեղից, ու նրանց միջև քաշքշուկ սկսվեց։