ArmLur.am-ի տրամադրության տակ հայտնվել է տեսանյութ նախօրեին Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
Կադրերում երևում է, որ Ազատության փողոցում կանգ է առնում 5 ավտոմեքենա, որոնց միջից դուրս են գալիս տղաները, վիճաբանում միմյանց հետ, ապա նրանց մոտ է կանգնում երեք այլ ավտոմեքենա և սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով մի քանիսն ընկան գետնին, մի քանիսը սպանվում, ապա մի քանիսն էլ նստելով ավտոմեքենան հեռանում են, իսկ երիտասարդներից մեկն էլ շարունակում է կրակոցներ արձակել։
Շատերն այդ ընթացքում դիմում են փախուստի կամ փորձում թաքնվել ավտոմեքենաների հետևում։ Երկար ժամանակ վիճաբանելուց հետո շատերը հեռանում են, դեպքի վայրում մնում են սպանվածներն ու երեք ավտոմեքենա։