|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 485-ի, որից միայն 29-ը՝ վերջին 24 ժամում։ Լուրը հաղորդում է Նովոստի Գրուզիան։
Առողջացած պացիենտների թիվը կազմում է 139 մարդ։ Կորոնավիրուսով վարակված 67-86 տարեկան վեց մարդ է մահացել։ Ապրիլի 26-ին էլ Թբիլիսիի Համալսարանական հիվանդանոցում մահացել է, COVID-19-ով վարակված, 83-ամյա տղամարդ։
Կարանտինում գտնվում է 4 928 մարդ, իսկ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ, գտնվում է 522 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Ապրիլի 25-ի դրությամբ երկրում անցկացվել է COVID-19-ի՝ 10 հազարից ավելի թեստ։