Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության Արցախի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով պատուհաններին մոմեր վառել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի.
«Սիրելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման վտանգը ՀՅ Դաշնակցության Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչությունը որոշել է այս տարի ավանդական ձևաչափով չիրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ջահերով երթը։
Կոչ ենք անում ապրիլի 23֊ին ժամը 21։00֊ին անջատել տան լույսերը և մոմեր վառել պատուհաններին՝ դրանով մեր խոնարհումը բերելով անմեղ զոհերի հիշատակին ու հիշեցնելով մեր արդար իրավունքների վերականգնման մասին։
Ապրիլի 23֊ի երեկոյան Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության Զոհերի հուշակոթողի մոտ կկազմակերպվի մոմավառություն՝ փոքրաթիվ մարդկանց մասնակցությամբ։
Բոլորին մաղթում ենք առողջություն»։