Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուկրաինայի Գերագույն ռադան հնարավոր է քննարկի Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին երկրի կառավարությունում բարձր պաշտոնի նշանակելու հարցը. տեղեկացնում է yerkir.am-ը` ուկրաինական «Օբոզրևատել»-ին հղումով:
«Սլուգա նարոդա» խորհրդարանական խմբակցության անդամ Եվգենյա Կրավչուկը հայտարարել է, որ Սահակաշվիլիին, հավանորեն, կառաջարկվի բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը: Ըստ նրա` հարցը ներկայումս ակտիվորեն քննարկվում է խմբակցությունում, իսկ քվեարկությունը, հավանաբար, կլինի Ռադայի` ապրիլի 24-ի արտահերթ նիստում:
Այդ սենսացիոն նշանակման մասին գրում են նաև ուկրաինական այլ ԶԼՄ-ներ: Ըստ Liga.net-ի`որոշումը համարյա կայացված կարելի է համարել, քանի որ Սահակաշվիլիին պաշտոնն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Պաշտոնական որևէ հայտարարություն դեռևս չի արվել:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին 2017-ի հուլիսին կորցրեց Ուկրաինայի քաղաքացիութւունը` երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի համապատասխան հրամանով: Դրա պատճառը իբր որոշ տվյալներ էին, որոնք Սահակաշվիլին թաքցրել էր ուկրաինական անձնագիր ստանալիս: 2018-ի փետրվարին Սահակաշվիլին արտաքսվեց Լեհաստան: Սակայն մայիսի 28-ին նորընտիր նախագահ Զելենսկին վերադարձրեց նրա ուկրաինական քաղաքացիությունը:
Մինչ օրս որևէ կանխանշան չկար, որ Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ ուկրաինական քաղաքականություն: Ըստ EADaily-ի` դա, հավանորեն, նրա համար էլ է անսպասելի, քանի որ ապրիլի 20-ին Սահակաշվիլին իր ծառայություններն էր առաջարկել Վրաստանի կառավարությանը: