|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ապրիլի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի շքամուտքում այրվում է գազի հաշվիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 20:59: Այրվել է մեկ գազի հաշվիչ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչներից մեկը (Խաչատուր Գ., ծնված 1993 թ.) իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, ինչի արդյունքում ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: