կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 20:24
Քաղաքական

Խաչատրյան ընտանիքի դեմ սանձազերծված ապօրինությունները շարունակում են․ փաստաբանական խումբ

Խաչատրյան ընտանիքի դեմ սանձազերծված ապօրինությունները շարունակում են․ փաստաբանական խումբ

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. 

«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա:

Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատում են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ և այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի նախաձեռնվել:

Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ինչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր և ինչպես իրենք են «մտահոգվում»  կարող էր ազդել այդ անձանց վրա:

Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում:

 Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը առաջին իսկ օրվանից ընդգծում է, որ այս գործով կարմիր  թելը նրա ազգանունն է»։