կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-26 17:58
Աշխարհ

Կորոնավիրուսն օրգանիզմում ապրում է մոտ մեկ ամիս. The South Morning China Post

Կորոնավիրուսն օրգանիզմում ապրում է մոտ մեկ ամիս. The South Morning China Post

Կորոնավիրուսի վարակակիրներն ամենից շատ վարակիչ են վարակվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում, որից հետո վիրուսի փոխանցման հավանականությունը փոքրանում է: Այսպիսի եզրահանգման են եկել Հոնկոնգի միկրոկենսաբանները` հետազոտելով 35-75 տարեկան` COVID-19 ախտորոշմամբ 23 պացիենտների թուքը. ըստ  yerkirm.am-ի` հայտնում է The South Morning China Post-ը:

Այսպիսով` վարակման ամենաշատ դեպքերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ վիրուսի ախտանշանները դեռ ի հայտ չեն եկել:

Ըստ չինացի գիտնականների` կորոնավիրուսն ունակ է ապրել մարդու օրգանիզմում համարյա մեկ ամիս և իր վարակիչ հատկությունը պահպանել նույնիսկ այն ժամանակ, երբ պացիենտն առողջացել է:

«Մեր պացիենտների մեկ երրորդի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել է 20 և ավելի օր հետո»,- նշել են գիտնականները` հավելելով, որ անհրաժեշտ է վարակվածների ավելի երկարատև մեկուսացում: