|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը» աշխատում է արտակարգ ռեժիմով, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։ Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ։
Շնորհակալություն ենք հայտնում «Հայկական Կարիտաս»-ին՝ բուժանձնակազմին պաշտպանիչ բժշկական արտահագուստ և ակնոցներ տրամադրելու, Գյումրու Ռոտարի ակումբին և «Ռոյալ» կահույքի խանութին՝ տեսահսկման սարքավորումների, «Արմտեքս գրուպ» ընկերությանն ու Մարալիկի մանվածքային ֆաբրիկային սպիտակեղեն և անկողնասարքեր, ինչպես նաև «Պիր» խոհարարական սրահին տաք սնունդ տրամադրելու համար։
Այս փուլում կարևոր է բոլորի աջակցությունը։