|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին այսօր տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան՝ կորոնավիրուսի կանխարգելման կոորդինացիոն խորհրդի նսիտի ժամանակ. հայտնում է apsny.ge կայքը։
Ըստ Գախարիայի՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են հետևել արտակարգ դրության պայմաններին. ԱԴ-ն խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ ֆիզիկական անձինք՝ 3000 լարի, իրավաբանական անձին՝ 15 հազար լարի տուգանքի չափով։
Պատասխանատվության կենթարկվեն նաև կարանտինային և մեկուսացման կանոնները խախտած անձինք։ Կարգելվի 10-ից ավել մարդկանցից բաղկացած միջոցառումները։