կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 17:25
Աշխարհ

Արտակարգ դրություն՝ Բոսնիա և Հերցեգովինայում

Արտակարգ դրություն՝ Բոսնիա և Հերցեգովինայում

Բոսնիան և Հերցեգովինան կորոնավիրուսի տարածման ֆոնին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել. գրում է ՏԱՍՍ-ը՝ երկրի վարչապետ Զորան Թեգելթիայի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նա նշել է. «Կառավարության արտակարգ նիստի ժամանակ որոշում է ընդունվել արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 17-ի ժամը 08.32-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182.406 դեպք, որից 7.154-ը՝ մահվան, և 79.433-ը՝ առողջացման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Ըստ վերջին տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայում 25 կորոնավիրուսակիր կա, այդ թվում՝ 2 ապաքինված: