Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 12-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ քննարկել է հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ կառավարությունից:
Հաղորդագրությունում նշվում է, որ նախարարի խոսքով՝ մինչ այսօր շուրջ 40 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ՝ հետազոտության, որոնց բոլորի պատասխանները բացասական են. «Տեղեկացնեմ նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են քննարկումներ՝ մշտապես կապի մեջ լինելով ՀՀ գործընկերների հետ: Իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են թե՛ միանվագ օգտագործման պարագաներով, և թե՛ ախտահանիչ նյութերով, ինչպես նաև լազերային հեռահար ջերմաչափերով: ԱՀ երկու անցակետներ ևս համալրված են լազերային հեռահար ջերմաչափերով»,- ասել է նա:
Պետական նախարարը հավելել է, որ ավելի վաղ կառավարությունը տեղական երկու ընկերության հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում արտադրվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք, աառողջապահության նախարարի գնահատմամբ, համապատասխանում են սահմանված բժշկական նորմերին և բաշխվածության ցուցակներով տրամադրվում են լրացուցիչ օգտագործման համար: