Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իտալիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին գրեթե ողջ կոմերցիոն գործունեությունը դադարեցվում է, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների աշխատանքի. այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:
«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը, սակայն եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը։ Մենք դադարեցնում ենք ողջ կոմերցիոն գործունեությունը, փակում վաճառքի կետերը, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների»,-նշել է Կոնտեն։
Նշվում է՝ ողջ երկրում փակվում են նաև ռեստորաններն ու բարերը, սակայն սննդի առաքման ծառայությունը հասանելի կլինի։
Աշխատանքը կշարունակեն բանկերը, փոստը, ապահովագրական և ֆինանսական ընկերությունները։ Հասարակական տրանսպորտը ևս կշարունակի գործել։
Կոնտեն կոչ է արել գործատուներին աշխատողներին արձակուրդ ուղարկել կամ կազմակերպել նրանց աշխատանքը տնից։
Ըստ վերջին տվյալների՝ երկրում վարակված է 12 հազար մարդ, որից ավելի քան 800-ը մահացել են։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին:
Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.
«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:
Նշենք՝ համաճարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: