Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը եւ, քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաեւ այն ցրելու եւ հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել եւս, որ ԳԱԱ-ի անդամների մի մասը Ազգային Ակադեմիայում «իսկական անդամներ» եւ, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։
Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԳԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին եւ հանձնարարել կարճ ժամկետում ԳԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ, թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական` այսինքն թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։
Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել»:
Հիշեցնենք՝ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարցը տևական ժամանակ քննարկվում է: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը ևս չի բացառել նման հնարավորությունը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապված առաջարկ ունենք, որտեղ գործառութային որոշակի փոփոխություններ են նախատեսվում։ Այն ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ում, ունենալու են խորհուրդներ և կառավարման այլ ձև։ ԳԱԱ-ն պահպանելու է որոշակի գործառույթներ»,- ասել էր Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիմա առաջարկների են սպասում ակադեմիայից։
Երեկ գիտությունների ազգային ակադեմիայում քննարկում և քվեարկություն է եղել, թե արդյոք գիտնականները համաձա՞յն են, որ ակադեմիական ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, թե ոչ:
Մամուլու շրջանառվող լուրերի համաձայն՝ ԳԱԱ-ում բողոքի մեծ ալիք է հասունացել այս հարցի առնչությամբ։ Գիտնականների դժգոհությունը չափ ու սահման չունի, նիստեր են անում և դատապարտում ԳԱԱ-ի հանդեպ նման վերաբերմունքը։