|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի զինծառայողները Վրաստանում 2020 թ-ին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով բազմազգ վարժանքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ վրացի գործընկերոջ հետ ստորագրել են Հայաստանի ու Վրաստանի 2020 թ-ի ռազմական համագործակցության ծրագիրը, որում ներառված ծրագրերի թվում են՝ ռազմական կրթությունը, զինծառայողների սոցիալական պաշտպանությունը, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։
«Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային ու բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։
Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան՝ երկիր, ում հետ իրենք շատ լավ դրացիական հարաբերություններ են կիսում և փոխադարձ հարգանք՝ հազրաամյակներ շարունակ։
«Քննարկել ենք երկկողմ և բազմակողմ գործակցության ձևաչափեր և տարածաշրջանային մարտահրավերների վերբերյալ կարծիքներ ենք փոխանակել։ Մենք համաձայնել ենք, որ չկա այլընտրանք մեր զարգացող բարիդրացիական հարաբերություններին, կոնֆլիկտների խաղաղ լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում․