|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Աֆրինի ազատագրական ուժերի մարտիկները Աֆրինի Բիրջ Հայդար գյուղի մոտակայքում մարտի են բռնվել Սիրիա ներխուժած թուրքական բանակի հետ:
Տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մեր ուժերը դիվերսիոն գործողություններ են անցկացրել ներխուժած թուրքական բանակի դեմ՝ Շերեվեում գտնվող Բիրջ Հայդար գյուղի մոտակայքում: Ոչնչացվել է երկու թուրք զինվոր, 4-ն էլ վիրավորվել են», -այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է քրդական Firat գործակալության կայքից:
Նույն օրը թուրքական բանակի հրետակոծության հետևանքով մահացել էր մեկ խաղաղ բնակիչ, իսկ երկուսն էլ վիրավորվել էին: