Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ստորագրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում. Yerkir.am-ը տեղեկանում է կառավարությունից:
Ըստ որոշման՝ Պապիկյանին տրամադրվել է 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ և 2020 թվականի մարտի 10-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ից մեկնարկել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, իսկ Սուրեն Պապիկյանը գլխավորում է «Այո»-ի շտաբը։