|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 13-19-ը ներառյալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ մայիսի 11-12-ին Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ, եւ ամենայն հավանականությամբ, գործուղումից հետո հենց այնտեղ էլ կանցկացնի արձակուրդը, քանի որ նա ծնունդով արցախցի է: